Եթե ՈՒկրաինան հրաժարվի բարեփոխումներից, ԵՄ-ն կչեղարկի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները՝ Reuters-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Քրիստիան Յենսենը: «Եթե ՈՒկրաինան չիրականացնի Մինսկի պայմանավորվածություններից բխող բարեփոխումները, Եվրոպայի համար շատ բարդ կլինի շարունակել պահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,- հայտարարել է նա: